ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ի՞նչ պատահեց նպատակին, երբ այն դարձավ ամբիցիա

Ի՞նչ պատահեց  նպատակին, երբ այն դարձավ ամբիցիա
12.12.2024 | 14:30

Շատերը կասեն, թե պարզապես այլալեզու տարբերակն է՝ փոխառության տեսքով:

Մինչդեռ հայերիս լեզվամտածողության մեջ նպատակ բառը ասոցացվում է մեծ, բարի, նվիրական, ազգային կամ նենգ, չար, ճղճիմ հստակ բնութագրիչների հետ, իսկ ամբիցիա բառի հետ կա մեկ անմիջական ասոցացում՝ փառասիրություն, անձնական հաջողության ձգտում, և հազվադեպ է հնարավոր լինում ձևակերպել, օրինակ, նվիրական ամբիցիաներ կամ հայրենանվեր ամբիցիաներ բառակապակցությունները:

Մեծ տարբերություն կա ամբիցիոզ երիտասարդ և նպատակասլաց երիտասարդ ֆրազաների միջև: Նվիրական նպատակ լինում է, նվիրական ամբիցիա չի լինում:

Իհարկե, այստեղ էլ կվիճեն և կասեն, որ նպատակ և ամբիցիա բառերը նույն նշանակությունը չունեն: Իհարկե, չունեն, բայց համաձայնեք, որ «ամբիցիա» բառը մեր լեզվամտածողությունից դուրս է հրում հենց «նպատակ» բառին:

Այսպես է մտածելակերպ փոխվում, ինչի արդյունքում էլ նպատակասլաց մարդու հոգեբանությունը վերափոխվում է ամբիցիոզ մարդու հոգեբանության և սկսում է սնել Էգոն՝ բարձրագույն Ես-ի փոխարեն:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ